copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:29 20-10-2024

Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան կանցկացնի անվտանգության կաբինետի նիստ։ Այն տեղի կունենա Թել Ավիվում գտնվող Kirya ռազմական շտաբում, The Times of Israel-ին հայտնել են նախարարներից մեկի գրասենյակից։ Փոխանցում է Tert.am-ը։

Քննարկվելու են Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարված հասցնելու տարբերակները:

Այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսրայելը կստանա համաչափ պատասխան Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է գործել Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ղեկավարության առանցքային անձանց սպանություններին։ Իսրայելը խոստացել է պատասխանել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ