copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:12 19-10-2024

Արդյո՞ք Փաշինյանի վրա շների հարձակումն ուղղորդված է Գյումրու քաղաքապետի կողմից․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հնարավոր է, որ Փաշինյան Նիկոլի վրա շների հարձակումը կազմակերպված է եղել:

2023թ փետրվարի 14-ին Գյումրու քաղաքապետ Սամսոնյան Վարդգեսը սենսացիոն հայտարարություն արեց, ըստ որի, «գյումրեցիներն իրենց բոլոր շներին դեմքով ճանաչում են»:

Այսօր, ըստ մամուլի հրապարակումների, Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են Փաշինյան Նիկոլի և վերջինիս թիկնապահների վրա, որոնք խուճապահար փախչել են։

Փաստերի պարզ համադրության արդյունքում կստացվի, որ Գյումրու քաղաքապետը, գոնե` դեմքով, գիտի, թե որ շներն են հարձակվել Փաշինյան Նիկոլի վրա: Մինչ այս ժամը և ոչ մի շուն չի ձերբակալվել: Դա նշանակում է, որ Գյումրու քաղաքապետը լռում է:

Գիտի, սակայն լռում է:

Արդյո՞ք Փաշինյան Նիկոլի վրա շների հարձակումն ուղղորդված է Գյումրու քաղաքապետի կողմից, թե՞ շներն անձնական նախաձեռնություն են ցուցաբերել:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում