copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:44 18-10-2024

Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Նախարար Մխիթար Հայրապետյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի հետ հյուրընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հանձնաժողովի անդամները, շնորհավորելով Արամ Ջիվանյանին, ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության համատեղ կատարած աշխատանքներն օրենսդրական նախագծերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը կարևորել են Արամ Ջիվանյանի մասնագիտական կարողությունները, ընդգծել արտադրողների կողքին լինելու, նրանց հետ սերտ աշխատելու անհրաժեշտությունը, հաջողություն և շոշափելի ձեռքբերումներ մաղթել ՌԱԿ նորանշանակ նախագահին կարևորագույն պաշտոնում։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին