copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:53 17-10-2024

Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վարույթով մեղադրանք է ներկայացվել 17–ամյա երիտասարդի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակցի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը։

2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:28-ին, «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան հասցեից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 34–ամյա տղամարդ, ըստ որի՝ նշված վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34–ամյա տղամարդը վնասվածքն ստացել է Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում՝ նույն կետի մեկ այլ աշխատակցի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 2007թ․։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 15-ին' ժամը 13:20-ի սահմաններում, հիշյալ ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել 34–ամյա տղամարդու և 17–ամյա երիտասարդի միջև, որից հետո վերջինս ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է ծալովի փականով դանակը և հարվածել 34–ամյա տղամարդու կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք ծալովի դանակը, ինչպես նաև՝ արնանման հետքեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերցվել և զննության է ենթարկվել տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17–ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Դատարանի որոշմամբ՝ 17–ամյա երիտասարդի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան
14:29 Ջութակահար Դավիթ Պիվազյանը ամուսնության առաջարկություն է արել Անուշ Սեդրակյանին