copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:09 17-10-2024

ՀՀ պատվիրակությունն այցելել է Ղազախստանի ազգային թանգարան

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական, մշակութային հաստատություններ:

ՀՀ պատվիրակությունը, մասնավորապես, այցելել է Ղազախստանի ազգային թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև գործող «Ոսկե մարդ» ցուցադրությանը: Քննարկվել են նշյալ ցուցադրությունը Հայաստանում ղազախական մշակույթի օրերի շրջանակում Երևանում կազմակերպելու հնարավորությունները:

Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև Հայաստան-Ղազախստան միջպետական հանդիպումներին ու քննարկումներին, որոնց ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան
14:29 Ջութակահար Դավիթ Պիվազյանը ամուսնության առաջարկություն է արել Անուշ Սեդրակյանին