copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:02 17-10-2024

Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել. shamshyan.com

Նորատուսի վարչական տարածքում գտնվող «Սևան ազգային պարկ»-ի հսկողությամբ պահվող տարաքծում անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել:

Ամբողջությամբ կտրվել է 70-ից ավելի հաստաբուն ծառ, մինչդեռ տարածքը հսկվում է էկոպարեկների կողմից և զարմանալի է, որ այդքան ծառերի սպանդ իրականացնելու ժամանակ էկոպարեկները ոչ մի միջոց չեն ձեռնարկել՝ կանխելու ծառերի համատարած ջարդը:

Գուցե արդարարանան, թե տարածքը մեծ է և տեղյակ չեն եղել, մինչդեռ նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով կարողացել են կանխել ծառերի համատարած սպանդը Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ «Սևան ազգային պարկ»-ում:

Նորատուսի տարածքում ծառերի սպանդի պատճառով պետությանը պատճառվել է խոշոր չափի գումարի վնաս, չհաշված, որ բնության հերն էլ անիծել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված