copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:26 17-10-2024

Եթե խախտումներ հայտնաբերվեն, կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը․ Անահիտ Ավանեսյան

««Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում եթե տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, ապա կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով կենտրոնում պլաստիկ վիրահատությունների արդյունքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ հարցերին։

«Մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջական հանգամանքները. ինչո՞ւ է վրա հասել մահը, մահվան պատճառն ինչն է հանդիսացել և արդյո՞ք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին և դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»,- ասաց առողջապահության նախարարը:

Ամենից շատ դիտված