copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:53 17-10-2024

Արմավիրի Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրությունը կկայանա հոկտեմբերի 20-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիտում որոշեց Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 13 մլն 796 հազար դրամ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ղեկավարի՝ հոկտեմբերի 20-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի համար:

Նշենք, որ 2024-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել մարտի 31-ը, 2024 թվականի հունիսի 9-ը, 2024 թվականի հոկտեմբերի 20-ը։

Ընտրությունների նպատակով բյուջեով հատկացնել է 7,5 մլն դրամ, մինչդեռ Ֆերիկ համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի համար անհրաժեշտ գումարը կազմում է 21 մլն 294 հազար դրամ: Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հատկացնել ևս 13 մլն 796 հազար դրամ:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան