copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:30 16-10-2024

Ադրբեջանցիները չեն ուզում ապրել, աշխատել Արցախում՝ հայկական հողում

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները հայաթափված Արցախում, բնակավայրերին և գյուղական տարածքային միավորներին հարող գյուղատնտեսական նշանակության հողերն արտոնյալ պայմաններով վարձակալության են տրվելու այդ բնակավայրերի բնակիչներին։ Այդ կապակցությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել «Հողի վարձակալության մասին» օրենքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչո՞ւ են արտոնյալ պայմաններով վարձակալության տալիս Արցախի հողերը։

Ենթադրելի է, որ ադրբեջանցիները չեն հավատում, որ Արցախը չեն կարող երկար ժամանակ օկուպացված պահել, չեն ուզում այնտեղ ներդրումներ անել, նույնիսկ չեն ուզում վերաբնակվել ու մշտապես ապրել Արցախում։ Վախենում են, որ Հայաստանը կարող է կրկին ազատագրել Արցախը, և ադրբեջանցիների ներդրումները ջուրը կընկնեն։ Այսինքն՝ նրանք ողջամտորեն չեն ուզում ռիսկի դիմել։

Այս վարկածը ողջամիտ է, քանի որ հայ ժողովրդի մի մասը հույս է փայփայում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է ձևավորել այնպիսի իշխանություն, որը Արցախի հարցը կրկին կբերի օրակարգ և կազատագրի Արցախը։ Չի բացառվում նաև, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ի հեճուկս Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի, ստիպեն Հայաստանին ազատագրելու Արցախը, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան կամայականորեն խախտել են Արցախի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու սկզբունքները՝ մասնավորապես՝ ոտնահարել են ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը ԼՂ հարցի կարգավորման միջազգային երեք սկզբունքներից մեկն է, ուժի կիրառմամբ պարտադրել են Փաշինյանին հանձնել Արցախը, ուժի կիրառմամբ պարտադրել են Արցախի իշխանություններին լուծարել Արցախը, բռնի տեղահանել են 100 հազարից ավելի հայերի։ ԱՄՆ-ի, ԵՄ-ի բարձրաստիճան շատ գործիչներ ուղիղ ասում են, որ Արցախի էջը փակված չէ։ Ուստի՝ Արցախում ապրելն ու ներդրում անելը ռիսկային են է ադրբեջանցիների համար։

Մեկ այլ ենթադրությամբ՝ ադրբեջանցիները չեն ուզում ապրել, առավել ևս՝ մշակել, ներդրումներ անել Արցախում, քանի որ Արցախը հայկական հող են համարում։ Այս վարկածը ևս ողջամիտ է, քանի որ դարեր շարունակ այդ հատվածում կողք կողքի ապրել են հայերն ու կովկասյան թաթարները, որոնք հետո իրենց ադրբեջանցի են անվանել։ Բոլորը՝ պապից պապ իմացել են, որ Արցախը հայկական հող է։ Եվ հիմա էլ նույն իներցիայով այդպես են համարում։ Ու հայկական հողի վրա իրենց օտար են զգում։ Սա բնական զգացում է, որն ունենում է ցանկացած մարդ օտար հողում։ Նույնպես ադրբեջանցիների համար հարազատ չէ հայկական հողը։ Այստեղ նրանք իրենց զգում են զբոսաշրջիկի, անցորդի նման, կարող են որոշ ժամանակ անցկացնել ու վերադառնալ իրենց տները։

Պակաս էական չէ պատերազմի վտանգը։ Ադրբեջանցիները մեծ կորուստներ են տվել 44-օրյա պատերազմում, որի հիշողությունը նրանց մոտ նույնպես թարմ է։ Պարբերաբար հաղորդվում է հրադադարի ռեժիմը խախտելու մասին։ Խաղաղության պայմանագիր չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց են մեղադրում հրադադարի խախտման և խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու մեջ։ Ալիևն իր վերջին ելույթներում շատ է կարևորում պաշտպանությանը վերաբերող հարցերը, նոր սպառազինություն է գնում, խոսում սպասվող հայկական ռևանշի մասին որպես գլխավոր սպառնալիքի, ուղղակի ակնարկում է, որ շուտով պատերազմ է լինելու։ Բայց ժողովուրդը ողջամտորեն դեմ է պատերազմին, չի ուզում կրկին զոհեր տալ, խնայում է իր որդիներին, պատերազմի և սպառազինության ավելացման հարցերում չի աջակցում Ալիևին, չի արձագանքում նաև Արցախում վերաբնակվելու ալիևյան ռազմական ծրագրերին։ Այսինքն՝ մերժելով Արցախում վերաբնակվելու ալիևյան առաջարկները, ժողովուրդը ցույց է տալիս, որ դեմ է նոր պատերազմներին։

Սա խնդիր է Ալիևի համար։ Ադրբեջանի իշխանությունները ստիպված գայթակղում են ժողովրդին արտոնյալ առաջարկներով։ Հավանաբար՝ հույս ունե, որ եթե արտոնյալ պայմաններ տրամադրվեն՝ ձրի հող, անտոկոս վարկ, դրամաշնորհ, սուբսիադիա, ապա որոշ արկածախնդիր, տաք գլուխ, անհաշվենկատ, հարազատն ու օտարն իրարից չտարբերող, իրենց որդիների կյանքի վրա թքած ունեցող ադրբեջանցիներ գուցե ռիկսի դիմեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան