copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:49 16-10-2024

Սնանկության դատարանում լրագրող չեն տեսել

Սնանկության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 16-ին՝ դատական նիստից առաջ, խոչնդոտվել է Oragir.News լրատվական կայքի օպերատորի և լրագրողի աշխատանքը, վերջիններին դատարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Գևորգյանն արգելել է մուտք գործել շենք՝ ասելով, որ ներսում նկարահանում իրականացնելու համար լրատվամիջոցը պետք է թույլտվություն ստանա ԲԴԽ-ից։

Սակայն երբ լրագրողն ասել է, որ իրենք դատական նիստ են լուսաբանելու, և դա պետք է դատավորը նիստը սկսելուց առաջ 2 կողմերի համաձայնությամբ թույլ տա կամ մերժի, Գևորգյանը հեռացել է։

Այնուհետև շենքի ներսում ևս մեկ անգամ լրատվականին արգելել են նկարահանում իրականացնել, և տվյալ անձը, ներկայանալով որպես կարգադրիչների բաժնի պետ Սարգիս Համբարյան, նորից հորդորել է նիստերի դահլիճ չբարձրանալ, այնուհետև կարգադրիչներից մեկին հրահանգել, որ դատավորից թույլտվություն հարցնի՝ նկարահանում անե՞լ, թե՞ ոչ։

Նշենք, որ Oragir.News-ին այդպես էլ չի հաջողվել նկարահանել դատական նիստը, քանի որ կարգադրիչն այդպես էլ չի մոտեցել դատավորին, իսկ լրատվական կայքի գործունեությունը խոչընդոտվել է։

Հատկանշական է, որ իրավական համակարգում աշխատող պաշտոնյաները տեղյակ չեն, թե ինչ իրավունքներ ունեն լրատվականները, և արդյոք նրանք իրավունք ունեն խոչնդոտել վերջիններիս գործողությունները։

Տպավորություն էր, որ Սնանկության դատարանում առաջին անգամ էի առնչվում լրատվական կայքերի հետ։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան