Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:05 15-10-2024

Աղջկաս ու ինձ մահվան դուռն են հասցրել, չեմ հանդուրժի նոր բենզալցակայան

Երևանի Կենտրոնի 83-ամյա բնակիչ Հարություն Խաչատրյանը ահազանգում է, որ իրեն դատարան են հրավիրել իրենց տան` Չարենցի 61 հասցեի ներքևում 11 տարի առաջ ապամոնտաժված բեզալցակայանի գործով։

Ըստ Հարություն Խաչատրյանի՝ նախկին սեփականատերը դիմել է դատարան նոր շինություն կամ ենթադրաբար կրկին բեզալցակայան կառուցելու համար։

Oragir.News-ը այսօր՝ հոկտեմբերի 15-ին, այցելեց Չարենցի փողոցի 61 բնակելի տուն. Հարություն Խաչատրյանը Oragir.News-ին ներկայացրեց ողջ եղելությունը։ Ասաց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` 2013 թվականին Չարենց փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժել էին քաղաքացիների բազմաթիվ բողոքների և ահազանգերից և դատարանի որոշումից հետո։

Խոսելով բենզլցակայանի արտազատած օդի վնասների մասին՝ Հարություն Խաչատրյանը ասաց.

«6 հոգի ստացել են ուռուցքներ, 2-ը մահացել են, ինձ և աղջկաս մահվան դուռն են հասցրել. ես չեմ հանդուրժի այստեղ որևէ նոր բենզալցակայան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով