copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:06 13-10-2024

2806 թե՞ 2805-ամյակ․ իրականում քանի տարեկան է մեր վարդագույն մայրաքաղաքը

Այսօր Երևանը տոնում է հիմնադրման 2806-ամյակը։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը՝ հրապարակելով տոնական օրվա միջոցառումների ժամանակացույցը։

Համացանցում քննարկումներ են ծավալվում, թե մեր վարդագույն քաղաքն իրականում քանի տարեկան է։ Որոշ օգտատերեր պնդում են, որ այս տարի լրանում է մայրաքաղաքի հիմնադրման ոչ թե 2806, այլ 2805-ամյակը՝ հիմնավորելով, որ Քրիստոսի ծննդյան 1 թվականը պետք է հաշվել մեկ անգամ։

Oragir.News-ը պատմական էքսկուրս իրականացրեց՝ պարզելու ստեղծված շփոթմունքի պատճառները։

Պարզվում է՝ տոնը հիմնադրվել է 1968 թ․՝ ազգային զարթոնքի տարիներին։ Հիշեցնենք, որ 1960-ական թվականներին, երբ խորհրդային բռնատիրության սառույցն արդեն հալվել էր, հայ ժողովուրդը վերջապես կարողացավ բարձրաձայնել իր պատմական հիշողության մասին։ 1965 թ․ նշվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, 1968 թ․ մեծ շուքով տոնվեց Մայիսյան հերոսամարտերի 50-ամյակը։ Այս տարիներին կառուցվեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը։ Նույն 60-ական թվականներին անդրադարձ կատարվեց նաև մեր հնագույն մայրաքաղաքի պատմությանը։ 1968 թ․ մեծ շուքով տոնվեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 1750-ամյակը, և այն դարձավ ավանդական Երևանի պատմության մեջ։ Տոնը չի նշվել միայն Արցախյան պատերազմի տարիներին։

Նշված անհամապատասխանության պատճառը կապված է պատմագիտության մեջ առկա ճշգրտմամբ։ Բանն այն է, որ նախկինում սովետական դասագրքերում առանձնացվել են մ․ թ․ ա․ 1 թ․ և մ․ թ․ 1 թ․ հասկացությունները, այնինչ ետանկախության շրջանում պատմաբանները հստակեցում մտցրին՝ առանձնացնելով ընդհանրական 1 թվականը՝ որպես Հիսուս Քրիստոսի լույս աշխարհ գալու տարեթիվ։ Նշանակում է, որ Երևանն, իսկապես, այս տարի տոնում է 2805-ամյակը։

Հաշվի առնելով, սակայն, թե տոնն ինչպիսի դժվարին ժամանակաշրջանում է հիմնադրվել, ազգային զարթոնքի ինչպիսի պոռթկման ծնունդ է, կարելի է մի կողմ թողնել թվաբանական պարզ գործողություններն ու հպարտանալ մեր վաղնջական մայրաքաղաքի պատմությամբ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել