copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:38 12-10-2024

Դեսպան Կոպիրկինը մասնակցել է ՌԴ ՊՆ Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցի 30-ամյակին

Հոկտեմբերի 11-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը մասնակցել է Երևան քաղաքում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցի 30-ամյա հոբելյանի հանդիսավոր տոնակատարությանը: Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

Շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին՝ նա բարձր է գնահատել այս եզակի ուսումնական հաստատության դաստիարակչական և կրթական վաստակը:

«Այս տարիների ընթացքում դպրոցը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն ուսման, այլև մեր քաղաքացիների մի քանի սերունդների ձևավորման գործում, որոնք այժմ իրենց արժանի տեղն են զբաղեցնում կյանքում:Համոզված եմ, որ շրջանավարտները երախտագիտությամբ են հիշում այն տարիները, որոնք անցկացրել են նրա պատերի ներսում»:

Միջոցառմանը մասնաակցել են «Էրեբունի» ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ա.Գ. Պետրովը, Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո» մասնաճյուղի ղեկավար Վ.Պ. Ֆեֆիլովը, Ռուսուղղափառ եկեղեցու, Ռուս-հայկական համալսարանի, Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ