Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:20 12-10-2024

Երևանը կանաչ լույս է ստացել ԵՄ խաղաղության առաքելություններին մասնակցելու համար․ Մարագոս

«10 միլիոնանոց միջոցառում ունենք, որն ուղղված է նրան, որ Հայաստանը նույնպես մասնակցի Եվրամիության կողմից իրականացվող խաղաղության առաքելություններին, և ստացել ենք կանաչ լույս անդամ պետություններից», - այսօր Երևանում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Մարագոսն ընդգծեց՝ սա բարդ գործընթաց է, այդուհանդերձ Եվրոպական Միության ինստիտուտները, ինչպես նաև անդամ պետությունները, Հայաստանն աշխատանք են կատարել այս ուղղությամբ և մեկ ամիս առաջ այս հարցով հանդիպում է եղել Երևանում։

«Հիմա մենք պետք է աշխատենք նաև այն ուղղությամբ, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն։ Տեխնիկական աշխատանք է կատարվում այս ուղղությամբ», - ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Այս տարվա հուլիսին հաղորդվեց, որ Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը։

Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

Սեպտեմբերի սկզբին էլ հաղորդվեց, որ Եվրամիությունը Հայաստանի հետ սկսում է պաշտոնական երկխոսությունը՝ վիզաների ազատականացման հարցով։ Այդ նպատակով Երևան էր ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունում նշվում էր, որ գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով վիզաների պահանջի ավտոմատ չեղարկում:

Հանձնաժողովը մասնավորապես ընդգծել էր, որ հայաստանցիների համար Եվրամիության վիզան կվերացվի, եթե Երևանը զգալի բարեփոխումներ անի ճամփորդական փաստաթղթերի անվտանգության, սահմանի, միգրացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ