copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:30 10-10-2024

Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատից միայն բացօթյա զուգարանն է մնացել

2020 թվականի 44-օրյա պատերազմից 4 տարի անց ՀՀ վարչապետի կնոջ՝ «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի, ջոկատից ոչինչ չի մնացել, բացի բացօթյա զուգարանից։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականին «Էրատո» ջոկատի տեղակայման վայրը, որն այդ ժամանակ առաջնագծից կիլոմետրերով հետ էր, այսօր դարձել է հայ-ադրբեջանական սահման։

«Աննա Էրատոն իր ջոկատով Տեղ գյուղում էր տեղակայվել։ Այդ օրերին թշնամին դեռ շատ հեռու էր իրենց տեղակայման վայրից։ Հենց այդ ժամանակ էլ իրենց համար վրաններ ու վագոն-տնակներ էին տեղադրվել, որտեղից տիկին Հակոբյանը պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում։ Այդ օրերին ջոկատի համար նաև բացօթյա զուգարան կառուցվեց։ Մենք պատերազմից հետո ոչ մի անգամ հրամանատար Աննային ու իր ջոկատին այստեղ չենք տեսել, փոխարենը՝ «Էրատոյի» զուգարանը կանգուն է մնացել։ Այսօր իրենց տեղակայման վայրում մեր տղերքն են կանգնած, որը դարձել է առաջնագիծ։ Վստահաբար՝ դա պատահականություն չէ, իրենք շատ լավ իմացել են, թե մինչև ուր է գալու թշնամին...»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ «Էրատո» ջոկատի «պահած» դիրքից ապամոնտաժվել և գյուղամեջ է տեղափոխվել նրանց զուգարանը.

«Հրամանատար Աննայի «Էրատո» ջոկատի ժեշտից զուգարանը այսօր տեղադրված է Տեղ գյուղի սկզբնամասում՝ ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցին պատկանող խանութի, թոնրատան և գազալցակայանի հարևանությամբ»։

Հիշեցնենք, որ 2020 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ կողմից ստեղծվեց զինված ջոկատ, որը բաղկացած էր բացառապես աղջիկներից ու կանացից։ Աննա Հակոբյանը ջոկատը կոչել էր «Էրատո»։ Oragir.News-ը նախորդ ամիս փորձել էր կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակ՝ պարզելու, թե արդյոք «Էրատո» ջոկատը շարունակո՞ւմ է գործունեություն ծավալել, թե՞ լուծարվել է, սակայն, գրասենյակից հեռախոսազանգերին չէին պատասխանել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի