copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:06 10-10-2024

Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարաժամկետ վճարման պայմանով Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս», այժմյան Eighty Eight Hotel and Spa հյուրանոցային համալիրը ձեռք բերած իշխանությունների «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը, պարզվում է, վճարումները կատարել է ժամկետից շուտ և արդեն հասցրել է դառնալ Հայաստանում ոլորտի առաջատարներից մեկը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացրել է, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորությունները կատարել է վաղաժամկետ՝ կատարելով պայմանագրի բոլոր կետերը և վճարելով մնացորդային 3 մլրդ դրամը 2024 թվականի հունիսին։

Իսկ ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելիսը», որը ժամանակին այնքան անմխիթար վիճակում էր, որ 2,5 տարվա ապարդյուն ջանքերից ու յոթ անհաջող աճուրդից հետո վերջապես գնորդ ունեցավ: Պարզվում է՝ մոտ մեկ տարուց ավելի վերանորոգման լայնածավալ աշխատանքներից հետո այս տարեսկզբին իր դռները բացած հյուրանոցային համալիրն արդեն հասցրել է բավական պահանջված լինել, իսկ իշխանություններն էլ գոհ են մնացել կայացած գործարքից։ Այսինքն՝ այս ուղղությամբ ևս նորօրյա օլիգարխի բիզնեսը փթթում է:

Ի մասնավորի, մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Գոլդեն Փելիսը» դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Ավելին, թերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն հուլիս-օգոստոսին, այլ նաև սեպտեմբերին գրեթե անհնար է եղել հատկապես շաբաթ-կիրակի օրերին համար ամրագրել: Գրեթե նույն վիճակն է նաև հոկտեմբերի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում