copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:50 05-10-2022

Արցախում նորեկների նկատմամբ անվստահություն կա․ չստացվի, որ սրտաճմլիկ եկավ ու հանձնեց Արցախը․ Մետաքսե Հակոբյան

Երեկ տեղեկություն տարածվեց, այն մասին, որ Արցախի նախագահը Ռուսաստանից Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանին առաջարկել է պետնախարարի պաշտոնը։ Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով հարցին, թե ինչպես են Արցախում վերաբերվում այս առաջարկին և ինչ ակնկալիքներ կան նրանից՝ ասաց, որ անձնապես Վարդանյանի հետ ծանոթ չէ և շփումներ չի ունեցել։

«Ինչ վերաբերում է Արցախում նրա նկատմամբ առկա վերաբերմունքին, ապա պատերազմից հետո հատկապես այստեղ մարդիկ շատ դժվարությամբ են ընդունում նորեկներին, այն առումով, որ վստահություն չկա, մտավախություններ կան, որ հանկարծ էնպես չստացվի, որ էդպես սրտաճմլիկ եկավ, արդյունքում՝ հանձնեց Արցախը։ Այսինքն, վստահության հարցում խնդիր կա»։

Հակոբյանը նշեց, որ հանրությունը բաժանված է 2 մասի․ մի մասը ընդհանրապես չի ընդունում և չի վստահում, իսկ մյուսները ունեն այն կարծիքը, որ դեռ պիտի տեսնենք գործողությունները, հետո հասկանանք՝ կարող ենք վստահել, թե ոչ։ «Այսինքն, հստակ դիրքորոշում չկա այդ անձի վերաբերյալ»։

Նա ընդգծեց, որ կա նաև մարդկանց մի խումբ, որ մտածում է՝ ով է լինի՝ միևնույն է, ոչինչ չի փոխվելու, բայց մի մեծ խումբ էլ կա, որ չի վստահում իրեն՝ մտածելով, որ «հատուկ ինչ-որ տեղից ուղարկված է»։ Նա նշեց, որ Վարդանյանին պաշտոնի առաջարկը Արայիկ Հարությունյանի միանձնյա որոշումն է։

«Պատերազմից հետո մենք առաջարկել էինք ստեղծել ճգնաժամային կառավարման կենտրոն, սակայն այդ առաջարկը չընդունվեց։ Դրանից հետո մենք խորհրդակցություններին չենք մասնակցել, թե ում՝ ինչ պաշտոնի նշանակել։ Այս առաջարկը, կարծում եմ, Արայիկ Հարությունյան-Ռուբեն Վարդանյան համագործակցության արդյունքն է։ Այնպես չէ, որ ընդդիմության հետ այդ հարցը քննարկվել է։ Ինչպես նախկինում, հիմա էլ նման որոշումները կայացվում են մեկ անձի կողմից կամ Հայաստանի իշխանությունների պատվերով։ Ամեն դեպքում՝ ես նույնպես կարծում եմ, որ մեր խնդիրները մեկ անձով չի լուծվելու»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում