Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 08-10-2024

Խառը պատմություն Արթուր Սաքունցից. Պուտինին շնորհավորելու, հորը տնից հանելու և թևածող ստի մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախօրեին քննադատել էր Փաշինյանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու համար։

«Միջազգային քրեական դատարանի ստատուտը վավերացրած պետության վարչապետի կողմից այդ նույն Միջազգային քրեական դատարանի դատախազի կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձի՝ Պուտինի ծննդյան օրվա շնորհավորանքը որ տրամաբանության մեջ է տեղավորվում։

Ժամանակին, երբ ՀՀ վարչապետը շնորհավորեց Բելոռուսի բռնապետ Լուկաշենկոյին 2020 թ․ նախագահական ընտրությունների արդյունքների խայտառակ կեղծմամբ նախագահի պաշտոնը բռնազավթելու կապակցությամբ, սուր քննադատության ենթարկեցի։ Հետո Լուկաշենկոն մեղադրվեց Հայաստանի դեմ թշնամական գործողությունների կազմակերպմանն աջակցելու մեջ։ Երկրորդ, պետությունը, որը գործել ու գործում է Հայաստանի, դեմ, որն ուղղակի պատասխանատվություն ունի բռնի էթնիկ զտման մեջ, ՌԴ-ն, որի բռնապետի ծննդյան օրն է շնորհավորում ՀՀ-ի ղեկավարությունը։ Լավ, կա՞ որևէ սկզբունքային, արժեքային մոտեցում»,- գրել է նա։

Սաքունցի այս գրառումը լուրջ քննադատությունների տեղիք է տվել։ Շատերը պարկեշտ չեն համարել հատկապես նրա՝ արժեքների մասին խոսելն, այն դեպքում, երբ ծնողի դեմ դատական հայց է ներկայացրել։

«Արթուր Սաքունցը տարիներ առաջ դատի էր տվել հորը և տնից դուրս հանել», Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վանաձորի մեր աղբյուրը։

Նշենք, որ Դատական ակտերի որոնման համակարգում առկա է գործ, որը հաստատում է Արթուր Սաքունցի կողմից Ալբերտ Սաքունցի դեմ դատական հայց ներկայացնելու փաստը.

«Արթուր Ալբերտի Սաքունցի հայցն ընդդեմ Ալբերտ Միխայիլի Սաքունցի՝ ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոց թիվ 21 շենք 23 բնակարանի Գրաֆիկ Եղիկի Քոչարյանին պատկանող 1/8 բաժնեմասի և Լոռու մարզ, քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի պողոտա 59/1-8 տարածքի նկատմամբ ժառանգության ընդունման հիմքով Արթուր Սաքունցի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել։

Փաստացի տիրապետման եղանակով ճանաչել Արթուր Ալբերտի Սաքունցի սեփականության իրավունքը ժառանգատու Գրաֆիկ Եղիկի Քոչարյանի ժառանգական գույքի՝ ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոց թիվ 21 շենք 23 բնակարանի 1/8-րդ բաժնի և ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի պողոտա 59/1-8 տարածքի նկատմամբ:
3․ Ալբերտ Միխայիլի Սաքունցից հօգուտ Արթուր Ալբերտի Սաքունցի բռնագանձել 8.000 դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճռի կատարում ենթադրող մասը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Դատավոր՝ Ա. Մկոյան, 12.09.2024»։

Oragir.News-ը կապ հաստատեց Արթուր Սաքունցի հետ։ Դիտարկմանը, որ կարծիքներ են հնչում, թե արժեքներից խոսում է մի մարդ, որը ժամանակին դատի է տվել հորը և տնից դուրս է հանել, Արթուր Սաքունցն այսպես արձագանքեց.

«Ես անձնականին վերաբերող հարցերի չեմ պատասխանում։ Համարեք, որ խոսակցություն չի եղել»։

Դիտարկմանը, որ այդ գործը հասանելի է նաև Դատական ակտերի որոնման համակարգում, Սաքունցն այսպես պատասխանեց.

«Դե Դատալեքսից էլ վերցրեք»։

Ճշտող հարցին՝ Դուք Ձեր հորը տնից չե՞ք հանել, Արթուր Սաքունցը պատասխանեց.

«Սենց պայմանավորվենք, Դուք չեք զանգել, ես էլ չեմ պատասխանել»։

Բայց մենք զանգել ենք, պարոն Սաքունց, հակադարձեցինք։

«Դե, որ զանգել եք, սո՛ւտ է, վե՛րջ»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան