Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:10 04-06-2022

Ոստիկանական գործողություն, թե՞«քուչի խառը կռիվ»․ Արթուր Խաչատրյան

Հունիսի 3-ի ոստիկանական գործողությունը կառավարական ամառանոցի մոտ որևէ կերպ չի կարելի «ոստիկանական գործողություն» կոչել։ Դա քուչի խուժան կռիվ էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ոստիկանական գործողություն, թե՞«քուչի խառը կռիվ»

Այն, որ ոստիկանությունը դարձել է քաղաքական իշխանությունների՝ ներքաղաքական հարցերը լուծելու գործիք՝ ակնհայտ է։ Ավելին՝ ոստիկանությունը դարձել է այն միակ պետական օղակը, որի միջոցով իշխանություն շփվում է քաղաքական ընդդիմության ու տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ։ Այսպիսով, ոստիկանությունը դարձել է ոչ միայն իշխանությունների գործիքը, այլև իշխանությունների դեմքը, կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ իշխանությունների ինտերֆեյսը։ Ուստի, զարմանալի չէ, որ իշխանությունները սիրում և փայփայում են ոստկանությանը, մանավանդ՝ ոստիկանությանը զորքերին, նամանավանդ՝ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումներին (կարմիր և սև բերետներին)։ Միայն մայիս ամսվա ընթացքում ոստիկանության ծառայողներին մոտ երեք միլիարդ դրամի պարգևավճար են տվել: Եվ սա հաշվի չառած աշխատավարձը, որը շատ ավելի բարձր է, քան սահմանը հսկող զինվորականի աշխատավարձը։ Մեծ փողերը հնարավորություն են տալիս գնել հատուկ ջոկատայիննեի լոյալությունը, այլև հրապուրում են գենետիկ սադիստներին, որոնք հատուկ ջոկատայինների շրջանում, ցավոք, քիչ չեն։ Սրանք ոչ միայն իրենց ստորագույն կրքերն են բավարարում, այլև դրա համար լավ փող են ստանում։ Բայց սրա մասին չէի ուզում խոսել․ անցնեմ բուն նյութին։

Հունիսի 3-ի ոստիկանական գործողությունը կառավարական ամառանոցի մոտ որևէ կերպ չի կարելի «ոստիկանական գործողություն» կոչել։ Դա քուչի խուժան կռիվ էր։ Կատաղած բերետավորները հարձակվեցին ժողովրդի վրա։ Ծավալվեց դաժան ծեծ։ Ես հասկանում եմ, որ ոստիկանությունն, օրենքով սահմանված դեպքերում և ընթացակարգերով, իրավունք ունի ուժ և հատուկ միջոցներ կիրառել։ Սակայն ընկած մարդուն քացու տակ գցելը, դաժան ծեծի ենթարկելը, բերման ենթարկելիս գիտակցաբար ֆիզիկական ցավ և խեղում պատճառելը, հայհոյելը՝ սադիզմի դրսևորումներ են այլ ոչ թե ոստիկանական գործողություն։

Սակայն ոստիկանության խնդիրը միայն սրանով չի սահմանափակվում։ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի վրա տեղի ունեցածը սարսափելի էր մեկ այլ առումով նույնպես։ Ես տեսա, թե ինչպես ոստիկանական բարձրաստիճան սպաները չէին կարողանում սանձել իրենց իսկ արձակած սադիստներին։ Ստորադասը չէր ենթարկվում հրամանատարին, մայորը կամ գնդապետը տասն անգամ ստիպված էր գոռալ սերժանտի կամ շարքայինի վրա, որ շարքից դուրս չգա։

Ի՞նչ է ստացվում։ Իշխանությունների հույսը ոստիկանությունն է, ոստիկանության շարքերում ծառայում են բազմաթիվ թրքաբարո սադիստներ, որոնք կարող են հրամանատարության ենթակայությունից դուրս գալ։

Հասկանում եք սրանք երկիրն ի՞նչ վտանգի առաջ են կանգնացրել․․․․

Հ․Գ․ Սրան ավելացնենք նաև ոչ կոմպետենտությունը։ Չմոռանանք, որ ոստիկանը ձայնային նռնակը կրակեղ ճիշտ իր ծառայակիցների վրա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում