Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:17 08-10-2024

Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանները բերման են ենթարկել 10 անչափահասի. shamshyan.com

Հոկտեմբերի 2-ին վիճաբանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում քոլեջի երեխաները իրար ծեծի են ենթարկում:

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել թիվ 1 տարածաշրջանային քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Ա․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Հ․-ին։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացվել նաև Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Դ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Ե․ Ս․-ն, Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ս․ Ա․-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Խ․-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Ա․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Հ․-ն և Երևանի բնակիչ 17-ամյա Է․ Ս․-ն:

Արդեն ոստիկանությունում Գ. Ա․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ Ա.Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը