copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:30 05-10-2024

Խաշթառակ գյուղում «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:38-ին քաղաքացին դիմել է Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ գյուղի «Քարանցի ձոր» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 500 մ) և գլորվել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Վ. Մ․-ին պատգարակով դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր