Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:21 03-10-2024

Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել

Ադրբեջանը հրետանային ստորաբաժանումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ցուցադրական մարտավարական զորավարժություններ է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները հաղթահարել են տարբեր խոչընդոտներ և իրականացրել կրակային դիրքեր գրավելու գործողություններ՝ մարտական պատրաստության վիճակի բերելով զինտեխնիկան և հրետանային կայանքները։ Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների հետ համատեղ որոշվել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված