Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:16 01-10-2024

ՍԴ-ն հարձակվել է Անկախության հռչակագրի վրա․ Գեղամ Մանուկյան

«Սահմանադրական դատարանի՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ հրապարակած որոշումից պարզ դարձավ, թե ինչու էր իշխանությունը դեռ 2019-ից լայնածավալ արշավ սկսել ՍԴ-ի ու նրա կազմի դեմ»,- հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այն ժամանակ էինք ահազանգում, որ իր սրտի ՍԴ ունենալը իշխանության համար հետագա քայլերի դակիչ դառնալու համար է։ ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության հռչակագրի վրա։ Արդարության համար ասեմ, որ ՍԴ-ն իր որոշմամբ չի չեղարկել Անկախության հռչակագիրը, ինչպես երեկվանից որոշ մարդիկ մեկնաբանում են, սակայն փորձ է արվել ձևափոխել, վերախմբագրել այն։ Հռչակագրի ընդունման 34-րդ տարում ՍԴ-ն հարձակվել է փաստաթղթի վրա, որը հակասահմանադրական է։ Սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի սահմանադրականության դիմումում անգամ կառավարությունը ՍԴ-ից չի ակնկալել ստանալ Անկախության հռչակագրի մեկնաբանում, այդ դեպքում ինչո՞ւ է որոշման մեջ տողատակերում տեղ գտել հռչակագրի առանձին կետերի՝ ի մասնավորի՝ Արցախին վերաբերող դրույթի եզրակացությունը։ Այստեղ է թաղված շան գլուխը»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանին պետք էր ցույց տալ, որ Ադրբեջանի պահանջը կատարված է, և ՍԴ-ն արդեն ունի որոշում․ «Մավրն արեց իր գործը, մավրն արդեն կարող է հեռանալ»,- եզրափակեց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ