copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:20 30-09-2024

Հերթական բեմադրությունը. Փաշինյանը Եռաբլուր է այցելել հստակ սցենարով

Սեպտեմբերի 28-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի, այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն նախապես պլանավորված և բեմադրված է եղել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Փաշինյանին ուղեկցել և ցույց են տվել այն հերոսների շիրիմները, որտեղ նա պետք է ծաղիկներ խոնարհեր։

«Նիկոլ Փաշինյանին զգուշացրել են, որ հեռու մնա իր հրաժարականը պահանջող ծնողների որդիների շիրիմներից։ Փաշինյանը հիմնականում ծաղիկներ է խոնարհել չեզոք կամ իր հետ փոխկապակցված անձանց տղաների շիրիմներին։ Օրինակ՝ ծաղիկ է խոնարհել զոհված զինծառայողներից մեկի շիրիմին, որի մայրը Աննա Հակոբյանի մոտ որպես օգնական է աշխատում և գրեթե բոլոր մարզային այցերի ընթացքում Աննա Հակոբյանի կողքին է լինում․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Զոհված զինծառայողներից մեկի մայրը, ում անունը իր իսկ խնդրանքով չենք նշում, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի՝ «Եռաբլուր» այցի տեսանյութը չի տեսել, բայց լսել է, որ նա ծաղիկ է խոնարհել նաև իր որդու շիրիմին։

Որքան էլ տհաճություն է պատճառել Փաշինյանի այդ քայլը, հերոսի մայրն այսպես արձագանքեց դրան.

«Եթե ես այնտեղ չեմ, ու իրենք այցելում են, ի՞նչ կարող եմ անել։ Ես չեմ տեսել այդ պատկերը, ու այս աշխարհում այլևս ոչինչ ու ոչ ոք չեն հետաքրքրում ինձ․․․»։

Հիշեցնենք , որ սեպտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել տարբերի տարիներին հանուն Արցախի և Հայաստանի նահատակված հերոսների շիրիմներին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում