copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:41 30-09-2024

Վերացվում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը

Իրանի զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբը նոր նախաձեռնություն է ներկայացրել Հայաստանից տրանսպորտային միջոցների մուտքը Իրանի Իսլամական Հանրապետություն հեշտացնելու համար, փոխանցում է Tehran Times-ը։

Ծրագիրը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ճանապարհորդությունների արագացմանը, պաշտոնապես մեկնարկել է շաբաթ օրը Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի մասնակցությամբ արարողության ժամանակ:

Նախաձեռնության շրջանակներում Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են իրենց տրանսպորտային միջոցների համար ստանալ Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ, որը թույլ կտա նրանց երկիր մուտք գործել նվազագույն ուշացումով։

Ծրագիրը, որը մեկնարկել է Իրանի Զբոսաշրջության ազգային շաբաթվա երկրորդ օրը տեսահամաժողովի միջոցով, նպատակ ունի պարզեցնել մաքսային ձևակերպումները և ընդլայնել միջազգային ճանապարհորդությունը Իրանի և հարևան երկրների միջև:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի