copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:57 28-09-2024

Գետարգելում երեխան «գագաթային սալջարդ» է ստացել․ տնօրենը պնդում է՝ չափազանցված է

Գետարգել գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկի ծնողն ահազանգում է, որ իր 12-ամյա որդուն մոտ 2 շաբաթ առաջ դպրոցում դասընկերը հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներ է ստացել։

Oragir.News-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Լիաննա Աղասարյանի հետ, ում խոսքով՝ դեպքի մասին տեղեկությունները չափազանցված են․

«Երեխաները իրար քաշքշել են դասամիջոցին։ Հարվածող երեխան պնդում է, որ հարվածը այդքան ուժգին չի եղել։ Չափազանցված է։ Դա նախաքննությունը ցույց կտա, բայց իրենց միջև միայն հրմշտոց է եղել։ Սալջարդ կա, բայց ոսկորների լուրջ վնասվածք չկա։ Կարծում եմ, որ պատկան մարմիները ավելի ստույգ տեղեկատվություն կտրամադրեն։ Չափազանցված ինֆորմացիա է պտտվում։
Որպես դպրոցի ղեկավար՝ կարող եմ ասել, որ բուլինգը բոլոր տեսակներով բացառել չենք կարող, բայց կանխարգելել կարող ենք, և դա անում ենք։ Հիմա դեպքի ուղղությամբ քայլերը այնպես ենք ձեռնարկում, որ երկու երեխաների իրավունքներն էլ չոտնահարվեն»,-ասաց տնօրենը։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Աննա Գրիգորյանի 12-ամյա որդին՝ Ա․ Ա․-ն, սովորում է Գետարգել գյուղի միջնակարգ դպրոցում։ Մոտ 2 շաբաթ առաջ երեխային դպրոցում դասընկերը հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներ է ստացել։

Ծնողի խոսքով՝ դեպքի օրը դասամիջոցին Հայկ անունով երեխան գնացել է իր երեխային քաշքշել ու սկսել հարվածել գլխին, ինչի հետևանքով իմ երեխայի քթից սկսել է արյուն գալ, և նա գնացել է լվացվելու։

«Երբ վերադարձել է, ուսուցչուհին հարցրել է՝ ի՞նչ է եղել, մյուս երեխաները ասել են, որ Հայկն է հարվածել։ Երկու օր հետո պետք է գնար ֆուտբոլի, գնաց, լացելով եկավ, որ գլուխը ցավում է ու ոտքի վրա չի կարողանում կանգնել»։

Աննա Գրիգորյանը նաև հավելում է, որ դպրոցից ոչ մի արձագանք չի եղել, քննիչն էլ ասում է՝ քանի որ կոտրվածքներ չկան, այլ միայն սալջարդ է, իրենք չեն կարողանում ընթացք տալ գործին։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ