copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:37 27-09-2024

Երթևեկության փոփոխություն՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» ուղղություններով:

Ինչպես նաև, Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում գտնվող՝ Մաշտոցի պողոտայի հ.39 շենքի հարակից ճանապարհահատվածներում կազմակերպված հետիոտնային անցումները կհանվեն:

Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում, Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց՝ նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Ինչպես նաև, նշված խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ