Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:44 27-09-2024

Ասում են՝ որդիս 15-ին է զոհվել, բայց ես 16-ին նրա ձայնը լսել եմ. զոհվածի մայր

Սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցին, բազմաթիվ քաղաքացիներ են այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն, խնկարկել իրենց հարազատների հիշատակը։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում է 44-օրյա պատերազմում զոհված Երկանյան Սենոյի մայրը՝ Մարիա Երկանյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ որդին չնայած առողջական խնդիրներ է ունեցել, սակայն, պնդել է, որ պետք է ծառայի, ինչպես մյուս տղաները. «Հունվարին պետք է զորացրվեր, օրերն էինք հաշվում, թե երբ հետ կգա, բայց ցավոք՝ հետ չեկավ։ Ընկել էին շրջափակման մեջ, հետ երեխաներին տարել գցել էին տանկերի ու անօդաչուների դեմ կռվելու»։

Մոր խոսքով՝ որդին չի ասել, որ առաջնագծում է, ասել է, թե իրենք թիկունքն են պահում. «Վերջին անգամ հոկտեմբերի 14-ին ենք խոսել, ջերմություն ուներ, հազ, այդ վիճակով էլ տարել էին կռվի։ Ամսի 15-ին չգիտեմ ում հրամանով նստեցրել էին մեքենաները, որոնք էլ թշնամին տրաքացրել էր»։

Փա՜ռք հանուն հայրենիքի ընկած հերոսներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից