Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:15 27-09-2024

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. փոխվարչապետ

Ինչպես արդեն հայտնել ենք, իշխանական վերնախավն այսօր ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ այցելել է «Եռաբուր» զինվորական պանթեոն։ Նրանց թվում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՔՊ-ական բազմաթիվ պատգամավորներ։



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին սահմանազատման գործընթացից։ «Տավուշում սահմանազատման հարցը բավական քննարկված է, այդ թվում հանրայնորեն. Գործընթացն ամբողջությամբ հրապարակային է, թե իրավական մասը, թե փաստացի կատարումը», նշեց նա՝ վստահեցնելով, որ այդ գործընթացն ամբողջությամբ օրինական է. «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք, որ որևէ հակասություն չկա գործընթացում:

Սահմանազատման գործընթացը և դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան:

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա: Դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք կանոնակարգի հետ կապված»,- ասաց նա:

Հարցին՝ Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը շոշափվե՞լ է, նա պատասխանեց. «Չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետև ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային: Առանձին մեկնաբանություններ չեմ տալու»:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը