copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:38 26-09-2024

Հայտնաբերվել է տիկտոկերի «Honda»-ն ու դրա մոտ կայանված «BMW X6»-ն ու «Opel»-ը պատվերով հրկիզողը. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ, պարզել, ապա հայտնաբերել են սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում «Honda Kona», «BMW X6» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողին:

Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են եղել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը:

Քանի որ նա օպերատիվ տեղեկություններով լինում է տարբեր վայրերում, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները 10-ից ավելի վայրեր են մեկնել և այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադոնցի փողոցում հայտնաբերում են Գ. Տոնականյանին և գույքի դիտավորյալ վնասման անմիջական ծագած կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Նա խոստովանել է արարքը, Արաբկիրի ոստիկաններն էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա այդ արարքը կատարել է պատվիրատուի կողմից իրեն գումար տալուց հետո:

Արաբկիրի ոստիկաններն ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչները պարզել են նաև պատվիրատուի ինքնությունը:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն թիրախում եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը համացանցում հայտնի տիկտոկեր 45-ամյա Հասմիկ Կ.-ն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վրացական փողոցի թիվ 10 շենքի բակում ավտոմեքենաներ են այրվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին