Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:32 25-09-2024

Արմավիրի մարզում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել. shamshyan.com

Սեպտեմբերի 15-ին զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ ինքը 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և Արցախից իր հետ բերված զենք-զինամթերքը թողել է Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 սպիտակ պարկեր, 1 փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն է կատարվել նշված վայրում, որտեղ հայտնաբերվել է՝ 1 հատ 5.45 մմ տ/չ և 7.62 մմ տ/չ «Կալաշնիկով» ինքնաձիգներ, 5.45մմ տ/չ ինքնաձիգ, 5.6 մմ. տ/չ ջնջված համարով «Շմայիս» տեսակի ինքնաշեն գնդացիր, «ՏՈԶ-Բ» տիպի 16մմ տ/չ, «ԻԺ-5» տիպի 16մմ տ/չ, «ԻԺ-5» տիպի 16մմ տ/չ և կարճեցված փողով, 12մմ տ/չ և կարճեցված երկփողանի, 16մմ տ/չ կարճեցված մեկփողանի և «ՏՈԶ-Բ» տիպի 16մմ տ/չ կարճեցված փողով հրացաններ, երկփողանի հրացանի ագուցարան, «Մակարով» տիպի 5.45 մմ տ/չ՝ օդաճնշիչ, «Մակարով» տիպի 9 մմ տ/չ, «Ատմագա» տիպի գազային և 5.6մմ տ/չ թմբուկավոր ատրճանակներ, սվին դանակ իր պատյանով, 3 հատ «Ֆ-1», 2 հատ «ՌԳ-42», «Մ-75», 2 հատ «ՈԲ-25» տիպի նռնակներ, ծխանռնակ, 12 հատ նռնակի պայթուցիչներ, 6 հատ խոշոր տ/չ, 3 հատ լուսարձակային, 25 հատ «YPMD-6» տիպի ուսումնաիմիտացիոն, 2 հատ 5.6մմ տ/չ «ՏՈԶ» տիպի, 5 հատ 5.6մմ տ/չ շինարարական, 8 հատ 24մմ տ/չ որսորդական, 261 հատ 7.62մմ տ/չ ինքնաձիգի, 330 հատ 5.45մմ տ/չ ինքնաձիգի և 92 հատ 7.62մմ տ/չ գնդացրի փամփուշտներ, 100մմ տ/չ հրանոթի արկի մարտական գլխիկ, տարբեր տեսակի ինքնաձիգի և որսորդական հրացանի դետալներ, 12 հատ ինքնաձիգի դատարկ փամփշտատուփեր, 7 հատ պայթաղյուսներ, սաղավարտ, զրահաբաճկոն, ատրճանակի պատյան, ծխաական, 3 հատ հակագազ, 3 հատ հակագազի բալոններ և 2 հատ կտորե պայուսակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ