copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:13 24-09-2024

Սամվել Բաբայանի քայլն անհարգալից վերաբերմունք է Արցախի Հանրապետության նկատմամբ. Մետաքսե Հակոբյան

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 18-ին ԱԺ հատուկ նիստ էր նշանակել՝ օրակարգում ունենալով 1 հարց․ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր սեպտեմբերի 19-ը Արցախի տոնացույցում ամրագրել որպես Ցեղասպանության օր։ Նախապես բոլորը համաձայն են եղել, կազմվել է նախագիծ, սակայն սեպտեմբերի 18-ի երեկոյան նշանակված նիստին խորհրդարանական մյուս խմբակցությունների համար անակնկալ կերպով Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները չեն ներկայացել՝ բացառությամբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի։ Եվ քանի որ երկրից բացակայողներ էլ են եղել, քվորումի խնդիր է առաջացել, ու նիստը չի կայացել։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրույցեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

«Արտասովոր ու անընդունելին այն է, որ ԱԺ նիստը նշանակված էր, օրենքի փոփոխության նախագիծը պատրաստ էր, օր ու ժամ նշանակված էին, և բոլորս գնում ենք Արցախի ներկայացուցչություն, և պարոն Բաղունցը ասում է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը բոյկոտել է նիստը։ Ինչպե՞ս կարելի է նման նախագիծը բոյկոտել։ Պարոն Բաղունցը անգամ չուներ պատասխան։ Ելնելով իրենց պահվածքից՝ մենք մեր հարցերի պատասխանները ստանալու հնարավորություն անգամ չէինք կարող ունենալ։ Դա անհարգալից վերաբերմունք էր Օրենսդիր մարմնի և Արցախի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ դա օրենքում այն փոփոխությունն էր, որին որևէ մեկը պետք է միտք չունենար դեմ քվեարկելու կամ բոյկոտելու»,-ասաց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ «Միասնական հայրենիքի» պատգամավորները բազմիցս ցուցադրաբար բոյկոտում են ցանկացած նախաձեռնություն։

«Իրենց համար դա օրինաչափություն է, իրենք չեն էլ քննարկում, թե մենք ինչ հարցի շուրջ քննարկում պետք է անենք։ Իրենք ամեն անգամ ցուցադրաբար բոյկոտում են ցանկացած նախաձեռնություն, ինչը վերաբերում է խորհրդարանին՝ ըստ էության պարալիզացնելով դրա գործունեությունը»,-եզրափակեց տիկին Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից