copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:17 24-09-2024

Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի հետ միասին կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։

Ռոբերտ Եղիյանն ազատազրկված անձանց ներկայացրել է անկախության շրջանի պատմությունը, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, ավարտին ծավալվել է քննարկում նշված ժամանակաշրջանի ուշագրավ իրադարձությունների շուրջ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև հիմնարկի վարչակազմը և ՊՈԱԿ-ի ուսուցիչներ։

Անկախության տոնին նվիրված «Հզոր Հայաստան» խորագրով միջոցառում անցկացվել է նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Միջոցառման շրջանակներում ազատազրկված անձանց ներկայացվել է փաստավավերագրական ֆիլմ Անկախության գործընթացի և հռչակման մասին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ