Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:27 23-09-2024

Նախկինի համեմատ ՀՀ-ն հիմա ավելի ժողովրդավար է․ Արամ Սարգսյան

«Քարոզարշավը մեկնարկել է 1 շաբաթ առաջ, ստորագրահավաքը 5 օր է ընթանում, քանի որ շաբաթ, կիրակի օրերը ոչ աշխատանքային են։ Իսկ ստորագրություն մարդիկ կարող են դնել միայն պետական կառույցներում՝ ըստ օրենքի, իսկ ոչ աշխատանքային օրերին թաղապետարանները, գյուղապետարանները, համայնքապետարանները չեն աշխատում։ Հետևաբար՝ շաբաթ, կիրակի օրերին մարդիկ չեն կարողանում ստորագրություն դնել, ինչը լուրջ խնդիր է առաջացնում»,- այս մասին այսօր՝ ԵՄ անդամակցության ստորագրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Oragir.News-ի հարցին՝ 1 շաբաթում քանի՞ ստորագրություն է հավաքվել, և ովքե՞ր են միացել իրենց նախաձեռնությանը, Սարգսյանն ասաց․ «Առաջին 3 օրում անհրաժեշտ ստորագրությունների թվի 10%-ը հավաքել ենք։ Այսինքն՝ 3 օրում 5000 ստորագրություն հավաքվել է»։

Անդրադառնալով այն հարցին, ունե՞ն մտավախություն, որ իշխանությունը կարող է տապալել իրենց նախաձեռնած ԵՄ հանրաքվեն, քանի որ իրենց օրակարգում ԵՄ-ին անդամակցելու հարց չկա, «Հանրապետություն» կուսակցության նախագահը պատասխանեց․ «Միայն այն, որ ՀՀ-ում երկրորդ ստորագրահավաքն է տեղի ունենում, նշանակում է, որ ՀՀ-ն, նախկինի համեմատ՝ բավականին ժողովրդավար է։ Դա արդեն դրական քայլ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ