copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:49 23-09-2024

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով:

Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Արքայական Մեծություն, իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ համագործակցությանը՝ հիմնվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կարճ ժամանակահատվածում գրանցած զգալի հաջողությունների վրա:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»։

Ազգային տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ արքայազն Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին:

«Ձերդ Արքայական Վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր այս կարճ ժամանակահատվածում երկկողմ փոխգործակցության տարբեր բնագավառներում գրանցված շոշափելի առաջընթացը: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել ընդլայնել Հայաստան–Սաուդյան Արաբիա երկկողմ օրակարգը՝ զարգացնելով համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում», -նշված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից