Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:41 22-09-2024

Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապես իմը․ Բագրատ Սրբազան

Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։

Այս մասին մարզահամերգային համալիրում մեկնարկած Սրբազան պայքարի հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Մտնում ենք պայքարի ինտեսիվ և հետևողական փուլ, համառ , աննահանջ, համբերատար պայքարի փուլ, հաղթանակով երաշխավորված։

Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմնն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը և միայն ձերը»,-հայտարարել է նա։

«Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։
Պետք է ձևավորենք նոր իշխանություն ըստ արժանիքների, դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։
Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը»,-հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել