Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 10:30 22-09-2024

Կառավարությունը թոշակառուներին չի սիրում․ հարցում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 1-ից սկսած կենսաթոշակառուներն այլևս չեն կարողանա անկանխիկ տարբերակով կոմունալ վճարումներ կատարելուց հետվճար ստանալ, ինչը քաղաքացիների շրջանում դժգոհություններ է առաջացրել։

Կառավարությունն այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, ինչպես նաև պնդում՝ ի սկզբանե ծրագրի նպատակն այն է եղել, որ թոշակառուները հետվճար ստանան ոչ թե կոմունալ ծառայությունների դիմաց վճարելուց, այլ սնունդ գնելուց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչու է կառավարությունը թոշակառուներին զրկում կոմունալ ծառայությունները վճարելու դիմաց հետվճար ստանալու հնարավորությունից։

«Երևի չի սիրում թոշակառուներին»,- ասաց անցորդներից մեկը։

Մի տղամարդ էլ, պատասխանելով հարցին, ասաց, որ կառավարությունը միայն իր գրպանի մասին է մտածում․ «Ոնց անեն, որ վարչապետը լավ ման գա, լավ տեղ գնա, լավ ապրի։ 1 սենյականոցից միանգամից դաչա գնաց, իսկ 47 հազար դրամով ուզում է, որ մենք ապրենք։ Ժամանակին պետք է «Նիկոլ» չգոռային»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան