copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:45 20-09-2024

«Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին եւ նշանակումից մեկ տարի անց դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը իշխանության եկել է «նախկինների» աջակցությամբ եւ միջամտությամբ։

Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Անահիտ Ավանեսյանի մոր՝ Մարգարիտա Վարդանյանի մտերիմ ընկերուհին է։ Ավանեսյանը 90-ականներին հայտնի Դեղագիտական ասոցիացիայի նախագահ ու «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանի դուստրն է։

Ավանեսյանի կապերը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շրջանակի հետ ներկայումս, կարծես, սառեցված են, սակայն իշխանությունը նախարարի անցյալը չի մոռանում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անահիտ Ավանեսյանի ընտանիքին պատկանող «Ուիգմոր» բժշկական կենտրոնին ՀՀ առողջապահության նախարարությունը բացումից օրեր անց 600 միլիոն դրամ՝ գրեթե 1,5 միլիոն դոլար գումար հատկացրեց։

Հարցեր առաջացան, բայց դրանք մնացին անպատասխան, քանի որ իշխանությունն այս փաստը որպես զենք է պահում՝ Ավանեսյանի սայթաքումների դեպքում օգտագործելու համար։ Անահիտ Ավանեսյանի այս փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռեւս անպատիժ է մնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել