Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:37 19-09-2024

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

Սեպտեմբերի 18-ին կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը, որին քննարկվել են ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները:

Համակարգող խորհրդի նիստին ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ Միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոցինովան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանն (GIZ) ու EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը:

Նիստին համակարգող խորհրդի կողմից ներկայացվել են առաջարկներ իրականացվելիք հետագա աշխատանքների ուղղությամբ, ինչպես նաև քննարկվել նախորդ երեք տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները:

Նիստը մեկնարկել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի` որպես ծրագրի համակարգող խորհրդի համանախագահի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնել գործընկերներին և անդրադարձել ծրագրի ընթացքին և առկա մարտահրավերներին։

Նախարարի տեղակալն իր խոսքում ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական տվյալներ և նշել, որ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմել է է 1900․66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․45մ-ից և որ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին։

Նախարարի տեղակալն այս արդյունքները բացի «բնության պարգև» լինելուց նաև լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված աշխատանքների արդյունք է որակել։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը՝ ընդգծելով ծրագրի ուշագրավ հաջողությունները և համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Սևանի խնդիրը չի սահմանափակվում ջրի պահպանությամբ, այլ տարածվում է նաև կենսաբազմազանության, հողօգտագործման և մի շարք այլ ոլորտների վրա։ Վերջում նա հույս է հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կհաղթահարի բոլոր մարտահրավերները և կհասնի էլ ավելի մեծ հաջողությունների մոտենալով իր ավարտին:

«Հաշվի առնելով որ նախագիծը թևակոխում է իր վերջնական փուլը, ավելի քան երբևէ կարևոր է վեր հանել և լուծել ծրագրի ռազմավարական մարտահրավերները, ներառյալ այն, որոնք վերաբերվում են ծրագրի ձեռքբերումների կայունության ապահովմանը: Կարծում եմ՝ բոլորս պատրաստ ենք, և մեր համատեղ ջանքերով հաջողությամբ կհաղթահարենք այդ մարտահրավերները»,-նշել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:

«Մոտենալով EU4Sevan ծրագրի ավարտական փուլին, ես հպարտ եմ անդրադառնալու այն զգալի առաջընթացին, որը մենք ձեռք ենք բերել միասին: Այս հաջողությունը վկայում է մեր գործընկերների հետ ամուր համագործակցության և բոլոր ներգրավվածների նվիրվածության և ջանքերի մասին», – հավելել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

EU4Sevan ծրագրի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանն ու ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը հանդիպմանը ներկայացրել են ծրագրի ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, որին հաջորդել է քննարկումը:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի նիստին ընդգծվել է նաև ծրագրի հետագա աշխատանքի կառավարման և կազմակերպման հայեցակարգը, իրականացվող գործողությունների իրականացման ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան