copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:12 27-02-2026

Տեղի է ունեցել շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։

Շուրջ երեք տասնյակ անդամներից բաղկացած խորհուրդը միավորում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական ու հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը նախքան նիստի մեկնարկը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ ոլորտի խնդիրները բոլորի համար առաջնահերթ են, և միայն համագործակցության միջոցով հնարավոր է գտնել ավելի արդյունավետ լուծումներ։

Այս հարթակի նպատակը բաց, մասնագիտական ու վստահելի համագործակցությունն է՝ պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտական ու կրթական համայնքի և ակտիվ քաղաքացիների միջև։

Խորհրդին ներկայացվեց Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով՝ տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումների համառոտ տեղեկատվությունը, ապա անդրադարձ եղավ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացին, որն այս փուլում նախարարության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում։

Նիստը, սակայն, չսահմանափակվեց միայն օրակարգային հարցերով․ ծավալվեց ակտիվ հարցուպատասխան ոլորտի հիմնախնդիրների շուրջ։ Նախարարը պատասխանեց բարձրացված ու ներկաներին հուզող հարցերին՝ կարևորելով, որ հանդիպումներն այսուհետ լինեն կոնկրետ արդյունքներով ու առաջընթացով։

«Վստահ եմ՝ այս խորհրդի աշխատանքը կարող է դառնալ վստահության և արդյունավետության լավ օրինակ, որտեղ յուրաքանչյուր մասնակցի խոսքն իրական ազդեցություն ունի, իսկ առաջարկներն ու դիտարկումները նպաստում են ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը՝ հիմնված փաստերի, գիտության, դաշտային փորձի և հանրային շահի վրա։»-նիստի ավարտին նշել է նախարարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից