Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:17 18-09-2024

Telcell-ի բաժնետեր դառնալը հնարավոր է․ ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Թել-Սել» վճարահաշվարկային ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի թողարկման մեկնարկի մասին։ Շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով թողարկվում են բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը 400 դրամ է։

Բացման խոսքում ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը նշեց, որ մինչև բաժնետոմսեր թողարկելու որոշում կայացնելը ընկերությունը 17 տարվա երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել։

«Ֆինանսական ցանկացած ներդրումների հիմքում մարդկանց վստահությունն է, և մենք այդ վստահությունն այսօր ուզում ենք փոխանցել՝ նախևառաջ ցույց տալով մեր անցած ճանապարհը, ընկերության կայուն աճն ու զարգացումը: Եվ սա միայն որպես սկիզբ. մենք մեր նոր բաժնետերերի համար նախատեսում ենք տարեկան շահույթի առնվազն 50%-ի տեղաբաշխում՝ որպես դիվիդենտ»,- ասաց նա։

Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը ասուլիսի ժամանակ ասաց, որ ոգևորված են տեսնել, որ հայկական ընկերությունները սկսում են ավելի լայնորեն կիրառել ժամանակակից ֆինանսական գործիքները՝ նպաստելով Հայստանում ներդրումային շուկայի կայացմանը։

«Telcell-ն այս առումով կարևոր գործընկեր է, և մենք վստահ ենք, որ ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումը ոչ միայն հաջող ընթացք է ունենալու, այլև նպաստելու է հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը»,- ասաց Արամ Կայֆաջյանը։

Բաժնետոմսերը թողարկվելու են շուրջ չորս միլիոն թվաքանակով և հասանելի արժեքով։ Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը նշեց, որ սա ընկերության համար նաև իմաստային և խորհրդանշական որոշում է։

«Մենք հասկանում ենք, որ բաժնետոմսերի գնման մշակույթը դեռևս մեր երկրում լայն տարածում չունի, բայց մեր հավատալիքն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրական հնարավորություն ունենա գնել կամ իր առաջին քայլերը կատարել ներդրումային շուկայում՝ հանրային նշանակության ընեկերությունում բաժնետոմս գնելու միջոցով»,- ասաց նա։

Ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանը իր խոսքում նշեց, որ Telcell բաժնետոմսերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Telcell Wallet հավելվածի օգտատերերը բաժնետոմսեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում՝ պարզ և արագ։

«Այս գործիքը հնարավորություն կտա փոխել ներդրումներ կատարելու մշակույթը Հայաստանում։ Այլևս պարտադիր չէ այցելել ներդրումային ընկերութուն բաժնետոմս գնելու համար. մեր Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերը կարող են բաժնետեր դառնալ հավելվածում մեկ հպման միջոցով»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար