Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:51 18-09-2024

Հայաստանի՝ ավելի քան 200 քկմ օկnւպացված տարածքը ռազմական ճանապարհով չենք վերադարձնելու. Փաշինյան

Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր անվտանգային ճարտարապետությունը ցույց տվեց իր անարդյունավետությունը։ Մենք մտածում էինք, թե տարածաշրջանում կարող ենք ապրել փակ սահմաններով, խոսել այնպես, ինչպես որ ուզում ենք, ու հեռու կամ մոտիկ դաշնակիցները կապահովեն մեր անվտանգությունը։ Սակայն պարզվեց, որ երրորդ երկրներն իրենց շահերի համար կարող են գործել այնպես, ինչպես ուզում են։ Դրա համար անվտանգության թիվ մեկ գրավականը խաղաղությունն է»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ աշխարհում չկա երկիր և ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգութուն Հայաստանի համար:

Հայաստանի համար անվտանգություն ի վիճակի է ապահովել ՀՀ-ն՝ իր տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում: «Եթե մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության միայն մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը, ուրիշ ոչ մի երաշխիք չկա: Մեր կառավարության նպատակն է ստեղծել այդ երաշխիքը՝ հասկանալով, թե որքան դժվար է այն»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈւ-երի բարեփոխումներ, ինչը նաև Ադրբեջանում է քննարկվում, թե Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է՝ ՀՀ-ն չի ուզում խաղաղություն, ագրեսիվ նպատակներ ունի:

«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քկմ, բայց Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»,- ասաց նա:

Փաշինյանը դա բացատրեց նրանով, որ վերջերս Ադրբեջանի հետ ստորագրած կանոնակարգը սահմանզատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ մենք բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանանք այդ խնդիրը լուծել:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ