Ներքին Տեսանյութ Ըստ էության 1 տարի առաջ - 22:17 17-09-2024

Ըստ էության․ ՔՊ-ն, Երևանը որբի գլուխ դարձրած, շոյելով օգուտ է քաղում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, ում փետրվարին զրկեցին մանդատից։

Մեր տաղավարում նրա հետ ամփոփել ենք անցած տարի այս օրը անցկացված ընտրությունների մեկ տարին և քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքն ու չկատարված խոստումները։

«Երևանի ավագանու 2023թ.-ի սեպտեմբերյան ընտրությունները բուռն անցան։ Քարոզարշավը կարելի է ասել ևս բուռն էր. կային թիմեր, կուսակցություններ, որոնք հանդես էին գալիս ընդդիմադիր տեսակետից, ընդդիմադիր հայացքներով և ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր ընտրողների քվեն էին փորձում ստանալ։ Մինչդեռ ընտրություննռրից հետո, ստացվում է, որոշ կուսակցություններ, որոնք ընդդիմադիր քարոզարշավ էին տանում, ընտրություննեից անմիջապես հետո փոխեցին իրենց դիրքորոշումը և արդեն սկսեցին իշխանությանը թելը թելել, անգամ կոալիցիա կազմեցին։ Մի մասն էլ կեղտոտ գործարքների արդյունքում դարձան իշխանական գրպանային ընդդիմություն»,- ասաց նա։

Աղեկյանի խոսքով` քաղաքային իշխանությունն ամբողջովին ձախողված է, և պետք է ամբողջական իշխանափոխություն տեղի ունենա, ոչ միայն քաղաքային։

«Կարծում եմ` պետք է առաջարկել նոր տուգանքի ձև և քաղաքային իշխանությանը պետք է տուգանի երևանցին։ Յուրաքանչյուր ձախողված ոլորտի համար քաղաքային իշխանությունը պետք է տուգանք ստանա»,-նշեց նա։

Հաշվի առնելով, որ Սոնա Աղեկյանն աշխատել է և՛ Տարոն Մարգարյանի, և՛ Տիգրան Ավինյանի հետ, հարցին` նրանցից ո՞վ է որպես քաղաքապետ առավել հաջողել, Աղեկյանը պատասխանեց.
«Մերժում ենք երկուսին էլ։ Քաղաքապետ պիտի դառնա այն մարդը, ով թալանելու միտք չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը