copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:26 19-06-2023

Փաշինյանական հայտարարությունը դրոշակ դարձրած միջազգային դերակատարները լուռ են. Աբրահամյան

Ադրբեջանի հրահրած սադրանքի ու վերջին օրերին արձանագրված լարվածության հետևանքով, ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը դադարեցված է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Բացի այն հանգամանքից, որ մի քանի ամիս է՝ ՀՀ-ից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներ չկան, վերջին օրերին Ադրբեջանն արգելում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեղափոխումն Արցախ, որի հետևանքով հումանիտար իրավիճակը կտրուկ վատացել է:

Ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ բանակցում են ՀՀ-ն Արցախին կապող երթուղու բացման ուղղությամբ, սակայն արդյունք դեռևս չկա:

Միջազգային այն դերակատարները, որոնք դրոշակ են դարձրել փաշինյանական հայտարարությունը Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, լուռ են:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում