copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:00 15-09-2024

«Վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»․ Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Եվրոքվե» օրենսդրական նախաձեռնության հեղինակ 51 անձանցից, որոնց թվում են «իրավաբաններ», «քաղաքագետներ», «միջազգայնագետներ», առավոտից երեկո լուրջ դեմքով Հայաստանի ճակատագիրը որոշող «վերլուծաբաններ» և այլն, ոչ ոք չգիտի անգամ այն կազմակերպության անվանումը, որին ցանկանում են, որ անդամակցի Հայաստանը։ 51 հոգուց կազմված նախաձեռնող խումբը, որի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ արդարադատության երբեմնի նախարար Արտակ Զեյնալյանն է (ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո), Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել օրենքի նախագծում նշելով «Եվրոպայի Միություն», հետո նոր իմացել են, որ այդ կազմակերպությունը, որին ուզում են, որ Հայաստանն անդամակցի ունի այլ անուն՝ «Եվրոպական Միություն»։

Անգամ «վրիպակը» շտկելու պահանջի մասին գրության բլանկի վրա անփոփոխ է մնացել նույն «վրիպակը»»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր