Ներքին 1 տարի առաջ - 17:04 13-09-2024

Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում խոսվում է այֆոնների մասին․ ԿԳՄՍ նախարար

«Տարբեր հարցադրումները ինձ բերում են այն մտքին, որ դրանց հիմքում ընկած է մի դատողություն, որ մեր դպրոցը պիտի կապ չունենա մեր իրականության հետ»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Oragir.News-ի լրագրողի հարցին՝ երաժշտության դասագրքում ժամանակակից երաժշտության տեսակներից ռեփի կարկառուն ներկայացուցիչ Սնուփ դոգին ներառելուն։

«Մարդիկ հուզվում են, երբ որ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, մարդիկ հուզվում են, երբ որ դասագրքերում ժամանակակից երաժշտությանն ենք անդրադառնում։ Մարդիկ, ընդհանրապես, կարծես՝ ամեն ինչից հուզվում են: Իրականում մեր դպրոցը պետք է մոտ լինի կյանքին:

Չի կարող մեր երեխաների կյանքը լինել մի բանի մասին, մեր դպրոցը լինի տրամագծորեն ուրիշ բանի մասին։ Սա է եղել մեր կրթության հիմնական խնդիրներից մեկը, որ դպրոցը գնալով կորցրել է կապը երեխաների հետ, երեխաներին դարձել է ծայրահեղ անհետաքրքիր այդ դպրոցում գտնվելը։ Դպրոցը պետք է խոսի երեխայի հետ, խոսի երեխային հասկանալի ձևով, լեզվով, նրանց սովորեցնի այն գիտելիքները, արժեքները, հմտությունները, որոնց կարիքն այդքան ունենք»,- ասաց նախարարը՝ հորդորելով այդ հարցերը թողնել մասնագիտական քննարկմանը, թե որ նյութն է տեղին օգտագործել, որ տեքստն է տեղին օգտագործել:

Նախարարի պնդմամբ՝ այսօրվա մեր խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործական լուծումներ։

«Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ։ Չի կարելի դպրոցների դռները փակել ու մտածել, որ դպրոցներից դուրս եկած քաղաքացին կկարողանա գնալ և այդ խնդիրներին ճիշտ արձագանքել»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը