copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:29 11-09-2024

Քննարկում են համայնքներում մասնակցային բյուջետավորման իրականացման կանոնակարգման հարցերը

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության գլխավոր մասնագետ Սվետա Հարոսյանը «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովին ներկայացրել է մասնակցային բյուջետավորման գործընթացին վերաբերող մի շարք մանրամասներ:

Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել համայնքներում մասնակցային բյուջետավորման իրականացման կազմակերպա-իրավական կանոնակարգմանը և սուբվենցիաների հատկացման ընթացակարգի կարևոր տարրերին:

Խոսելով հրապարակված առաջարկ-նախագծերի հանրային քննարկման և դրանց օգտին քվեարկողների շրջանակի մասին՝ Հարոսյանը ներկայացրել է առաջարկ-նախագծերի համար քվեարկության, ինչպես նաև դրանց հիման վրա մասնակցային բյուջետավորման ծրագրի մշակման և սուբվենցիոն հայտի ձևավորման կարգը:

Ամենից շատ դիտված