copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:13 11-09-2024

Ակնկալում ենք, որ Պուտինն ու Էրդողանը կշփվեն Կազանում. Պեսկով

Կրեմլն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշփվեն Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք հույս ունենք, որ երկու նախագահները կշփվեն Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում: Մենք հուսով ենք, որ նման հնարավորություն կստեղծվի մեր երկու պետությունների ղեկավարների համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Էրդողանի միջև շփումը տեղի կունենա մինչև տարեվերջ:

Ամենից շատ դիտված