Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:56 16-06-2021

Ոստիկանությունն արձանագրել է ընտրական իրավախախտումների 172 դեպք

Ոստիկանության կողմից մայիսի 11-ից սկսած, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։

Հունիսի 16-ին այս մասին ասաց Ոստիկանութան պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում Ոստիկանության կողմից իրականացված և կատարվելիք աշխատանքերը։

«Սկսած մայիսի 11-ից, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների մասին, և մինչ քարոշազարշավի մեկնարկը ոստիկանությունում իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 80 իրավախախտում, որոնցից 45-ի դեպքում ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 35-ը պատահարներ են։ Քարոզարշավից հետո շարունակվել են մշտադիտարկումները՝ մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36-ը պատահարներ են և ենթարկվում են ստուգումների»,- ասաց Ֆիդանյանը։

Ոստիկանապետի տեղակալը նշեց նաև, որ հասարակությունում մեծ ուշադրություն է ստացել քարոզչական պաստառների վնասնման դեպքերը։

«Այս հարցերի առնչությամբ ևս պետք է փաստեմ, որ ունենք նաև դրական ցուցանիշներ, որոշ դեպքեր բացահայտվել են։ Առանձնակի ուշադրություն է դարձվում և բավականին ծավալուն աշխատանք է կատարվել նաև ընտրակաշառքների բացահայտման ուղղությամբ։ Ներկայումս մշտադիտարկման աշխատանքները շարունակվում են»,- եզրափակեց Ֆիդանյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը