copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:31 11-09-2024

ԱՆ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ համագործակցության բաժնի ղեկավարին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում՝ առանձնահատուկ ընդգծելով ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության սերտ համագործակցության կարևորությունը։ Տեղեկացնում է Արդադատության նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում 2024թ. հոկտեմբերին կազմակերպվելու են հանդիպումներ միջազգային փորձագետների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների միջև։ Միաժամանակ, նախարարի տեղակալն ընդգծել է անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված նախագծի իրականացման կարևորությունը և բարձր է գնահատել այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը: Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, ինչպիսիք են էլեկտրոնային արդարադատության համակարգին առնչվող զարգացումները և ԵՄ բյուջետային աջակցության երկրորդ փուլի իրականացումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան